RSS

Տեսողական զգայարան

04 Сен

հավաքեք կարճ տեղեկություններ այս հարցերի մասին , 

  1.     Աչքերի կառուցվածքը
  2. Ֆունկցիաները
  3. Ինչու են լինում տարբեր գույների
  4. Ինչու է աչքերից արցունք գալիս
  5. Ինչից են հոգնում աչքերը
  6. Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային , օպտիկական/
  7. Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին
  8. ասացվածքնեռ տեսողության , աչքի լույսի մասին
About these ads
 
Комментарии (18)

Опубликовал на Сентябрь 4, 2013 в Առաջադրանքներ

 

18 responses to “Տեսողական զգայարան

  1. Aram

    Сентябрь 9, 2013 at 1:42 пп

    Տեսողական զգայարան: Աչքեր
    Տեսողական օրգաններից է աչքը: Այն բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչներում:
    Մարդկանց աչքերը շատ տարբեր են: Աշխարհում չկան այնպիսի երկու մարդ, որ ունենան բացառապես նույն կառուցվածքի աչքեր: Աչքերը միմյանցից տարբերվում են իրենց չափերով, ձևով, կառուցվածքով, բայց ամենաակնառու տարբերությունը դրանց երանգների բազմազանությունն է: Աչքի օժանդակ ապարատին են պատկանում կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները։ Աչքերի գույնը պայմանավորված է աչքի ծիածանաթաղանթում պիգմենտային բջիջներով` քրոմատոֆորներով: Պիգմենտային բջիջների նուրբ ու բարակ դասավորության դեպքում աչքերը լինում են երկնագույն, չափավորի դեպքում` շագանակագույն, իսկ հաստ շերտի առկայությամբ դրանք սև են: Բնականաբար կան նաև այլ երանգի աչքեր` կրկին պայմանավորված վերոհիշյալ այդ բջիջների շերտի հաստությամբ:
    Անքնությունը, էկրանի առջև երկարատև աշխատանքր, ժամեր շարունակ րնթերցանությունր, ինչպես նաև զորավոր արևն ու հողմը վնասում և չափազանց հոգնեցնում են մեր աչքերը։
    Մեղմ բժշկությամբ՝ թրջոցների կամ մերսումների միջոցով, կարելի է դարմանել դրանք։ Հոգնած, կարմրած, ուռած և ասեղի պես ծակծկող աչքերի լավագույն դարմանը ծաղիկների կոկոններից կամ խոտերից պատրաստված (ջրի մեջ եռացված) թուրմով թրջոցներն են։ Եթե օրվա ընթացքում կամ երեկոյան որևէ տաք խմիչք եք պատրաստել, պահեք այդ հեղուկից և գոլ վիճակում բամբակյա թրջոցներ դրեք կոպերի վրա, թողեք 10 րոպե և վստահ եղեք, որ Ձեր աչքերը լիովին կհանգստանան։
    Ակնոցները լինում են օպտիկական և արևային: Օպտիկական ակնոցները նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու համար, իսկ արևային ակնոցները աչքերի պաշտպանության համար :

     
  2. Elen Mkrtchyan

    Сентябрь 14, 2013 at 5:08 пп

     
  3. Gayane

    Сентябрь 16, 2013 at 12:47 пп

     
  4. Աշոտ

    Сентябрь 18, 2013 at 6:01 пп

    Կոպից, բիբից և թարթիչնեչից: Լացել, տեսնել և թարթել: Ճիշտն ասաց չգիտեմ: Արցունքը պաշտպանում է աչքերը: Աչքերը հոգնում են լարումից և լույսից: Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել: Եթե աչքերը հոգնել են ապա հարկավոր է աչքերը փակել և թեյի թուրմ դնել: Աչքիդ լույսի պես պահիր:

     
  5. Էլզա

    Сентябрь 23, 2013 at 12:40 пп

    Աչքը տեսողական օրգան է:Այն տեղադրված է ակնախոռոշներում:Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը:Աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ են:

     
  6. ekaterina

    Сентябрь 23, 2013 at 4:08 пп

    Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում:
    Օժանդակ հարմարանքներն են կոպերը, հոնքերը, թարթիչները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա և հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ Մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանինը , որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում:Եթե մարդն ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին:Աչկերը հոգնեւմ են ճառագայթներից,լույսից:Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից, իսկ օպտիկականը օգնում է լավ տեսնել: Եթե աչքերը հոգնել են ապա պետկ է աչկերը փակել և հանգստանալ:

     
  7. milenaanahit

    Сентябрь 25, 2013 at 4:13 пп

    1. Աչքերի կառուցվածքը
    Հետին խցիկ
    Ատամնավոր եզր
    Թարթչային մկան
    Թարթչային գոտի
    Անցուղի
    Ոսպնյակ
    Առջևի խցիկ
    Եղջերաթաղանթ
    Ծիածանաթաղանթ
    Ոսպնյակիի կեղևը
    Ոսպնյակիի միջուկը
    Շաղկապենի
    Ստորին շեղ մկան
    Ստորին ուղիղ մկան
    Մեդիալ ուղիղ մկան
    Ցանցաթաղանթի զարկերակներ և երակներ
    Կույր բիծ
    Կարծր ուղեղային թաղանթ
    Ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակ
    Ցանցաթաղանթի կենտրոնական երակ
    Տեսողական նյարդ
    Զարկերակ
    Ակնագնդի բնապատյան
    Դեղին բիծ
    Կենտրոնական փոսիկ
    Սկլերա
    Անոթաթաղանթ
    Վերին ուղիղ մկան
    Ցանցաթաղանթ

    2.
    Օժանդակ հարմարանքներն են կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։

    3.
    Աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:

    4.
    Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը: Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

    5.
    Աջքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

    6.
    Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

    7.
    Այս սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

     
    • Sergey Kizogyan

      Сентябрь 29, 2013 at 5:15 пп

      Ցաթաղանթը, ոսպնյակը, առաջին և երկրորդ խցիկների հեղուկները, ապակենման մարմինը կազմում են աչքի օպտիկական համակարգի հիմնական բաղադրամասերը, այն բաժանվում է աչքի լուսաբեկման ապարատի և ակոմադացիայի կամ հարմարման ապարատի։ Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը։ Դեպի աչք գնացող լուսային ճառագայթները, մինչև ցանցաթաղանթ հասնելը անցնում են մի քանի վերը նշված լուսաբեկող կառուցվածքներով։ Լույսի ամենաարտահայտված լուսաբեկումը կատարվում է եղջերաթաղանթում։ Աչքի լուսաբեկիչ ուժը չափվում է դիոպտրիաներով (D)։ Մեկ դիոպտրիան ոսպնյակի բեկող ուժն է , որի ֆոկուսային հեռավորությանը մեկ մետր է։ Եթե բեկող ուժը մեծանում է, ֆոկուսային հեռավորությունը փոքրանում է։ Այստեղից հետևում է, որ եթե ոսպնյակը, որի ֆոկուսային հեռավորությունը հավասար է 50 սմ-ի, ունի 2(D ) դիոպտրիային հավասար բեկող ուժ։ Աչքի օպտիկական համակարգը ունի մի քանի բեկող միջավայր, որից յուրաքանչյուրը ունի իր բեկող ուժը և կառուցվածքային առանձնահատկությունը։ Այս ամենը խիստ բարդացնում են աչքի օպտիկական համակարգի ուսումնասիրումը։
      Մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։ Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է ակոմոդացիա ։ Մարդու աչքի հարմարումն իրականավում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխմամբ։ Այս մեխանիզմը իրականանում է թարթչային մարմնի հարթ մկանների կծկմամբ, որոնք փոխում են ոսպնյակի ուռուցիկությունը։ Դրանց կծկման ժամանակ ցինյան կապանները թուլանում են, փոքրանում է ոսպնյակի վրա ընկնող ճնշումը, և այն իր առաձգականության շնորհիվ ավելի ուռուցիկ է դառնում։ Դա հիմնականում տեղի է ունենքւմ մոտ առարկաները տեսնելիս, հեռավորության վրա գտնվող առարկաներին նայելիս ոսպնյակը դառնում է հարթ։ Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ակոմոդացիայի պրոցեստ կատարյալ է, քանի որ տարիքի հետ ոսպնյակը աստիճանաբար կորցնում է էլաստիկությունը։ Ակոմոդացիայի մեծությունը փոքրանում է սկսած 10 տարեկանից, որը երկար տարիներ չի ազդում տեսողության վրա։ Երեխաների մոտ, մինչև կրտսեր դպրոցական տարիքը, ակնագնդի առաջ- ետային տրամագիծը կարճ է, այն դրսևորվում է հեռատեսությամբ, որը ի տարբերություն տարիքավորների հեռատեսության կեղծ է, քանի որ ոսպնյակի մեծ չափի կորացումը երեխային թույլ է տալիս լավ տեսնելու նաև մոտ տեղադրված առարկաները։ Մանկական հեռատեսությունը անհետանում է դեռահասության ժամանակաշրջանի սկզբին, երբ ակնագնդի առաջա-ետային առանցքը և բեկող մակերեսի կորությունները ընդունում են չափահասին հատուկ չափեր։
      Աչքի լուսաբեկման խախտումները[խմբագրել]

      Ակնագնդի առանցքի երկարության խախտումները առաջացնում են աչքի լուսաբեկման խանգարումներ։ Եթե ակնագնդի երկայնակի առանցքը բնականոն չափերից ավելի երկար է ( 22.5մմ-ից ավելի ), ապա զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթից առաջ գտնվող կետում, իսկ ցանցենու վրա առաջանում է լուսացրման շրջան, առաջանում է կարճատեսություն` միոպիա, ուղղվում է երկգոգավոր ոսպնյակներով: Հեռատեսության` գերմետրոպիայի դեպքում ակնագնդի երկայնակի առանցքը կարճ է ( 22.5մմ-ից փոքր ), որի պատճառով զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի ետևում։ Հեռատեսությունն ուղղվում է երկուռուցիկ ոսպնյակներով։
      Աչքի լուսաբեկման արատ է նաև աստիգմատիզմը (տարաբեկություն ), որի դեպքում լույսի ճառագայթները տարբեր ուղղություններով միատեսակ չեն բեկվում։ Սա պայմանավորված է եղջերաթաղանթի ոչ համաչափ ուռուցիկությամբ, այն ուղղվում է հպումային ոսպնյակներով։
      Հաղորդող ուղիները և կենտրոնները[խմբագրել]

      Տեսողական անալիզատորի հաղորդող ուղիները
      1 — Տեսադաշտի ձախ հատվածը, 2 — Տեսադաշտի աջ հատվածը, 3 — Աչք, 4 — Ցանցաթաղանթ, 5 — Տեսողական նյարդեր, 6 — Ակնաշարժ նյարդ, 7 — Խիազմա, 8 — Տեսողական ուղի, 9 — Կողմնային լատերիալ մարմին, 10 — Քառաբլուրների վերին բլուրներ, 11 — Ոչ յուրահատուկ տեսողական ուղի, 12 — Գլխուղեղի կեղևի տեսողական գոտի
      ERP — optic cabling.jpg

      Տեսողական վերլուծիչի լուսաընկալիչ առաջին զգայական օղակը համարվում են ցանցաթաղանթում տեղադրված շշիկները և ցուպիկները։ Շշիկներից և ցուպիկներից գնացող հաղորդող ուղին կաղմում է երկրորդ օղակը, երրորդ օղակը կազմում է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բաժնի տեսողական կեղևը։ Շշիկներում և ցուպիկներում առաջացած նյարդային ազդակը հաղորդվում է ցանցաթաղանթի երկբևեռ բջիջներին, այնտեղից էլ գանգլիոզ նեյրոցիտներին։ Գանգլիոզ(հանգուցային) նեյրոնների աքսոնները հավաքվելով կույր բծի շրջանում կազմում են տեսողական նյարդ, որն ուղղվում է դեպի գանգի խոռոչ, մասնակիորեն խաչվելով թուրքական թամբի վրա։ Տեսողական նյարդի կաղմի մեջ մտնող այն աքսոնները, որոնք սկսվում են ցանցաթաղանթի արտաքին կեսից ( լատերալ § քունքային¦ մակերես )գնում են ուղիղ դեպի նույն կողմի գլխուղեղային բաժինները ու մեծ կիսագնդերի կեղևը, իսկ ցանցաթաղանթի դեպի մեդիալ ( §քթային¦ ) մակերեսից դուրս եկող նյարդաթելերը խաչվում են։ Խաչվածքից հետո նյարդը կոչվում է տեսողական ուղի, որը նյարդային ազդակներ է հաղորդում տեսադաշտի հակառակ կեսից։ Տեսողական ուղու նյարդերը մոտենում են ուղեղի 4 բաժիններին`
      միջին ուղեղի քառաբլուրների վերին երկբլուրների կորիզներին,
      միջանկյալ ուղեղի տեսաթմբի արտաքին ծնկաձև մարմնի կորիզներին (թիկնային և փորային),
      ենթատեսաթմբի վերխաչվածքային կորիզներին,
      միջին ուղեղի ակնաշարժ նյարդի կորիզներին։
      Արտաքին ծնկաձև մարմնից նյարդային ազդակները հասնում են մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային բույթում տեղադրված առաջնային ուրվագծային տեսողական 17-րդ դաշտի III և IV շերտերում գտնվող աստղաձև և բրգային նեյրոններին, որտեղ տեղի է ունենում տեսողական ընկալման բարձրագույն վերլուծություն։ Կապակցական նյարդաթելերը 17-րդ դաշտից ուղղվում են դեպի տեսողական երկրորդայան 18, 19, 21 և 7-րդ դաշտերը։
      Տեսողական հաղորդող ուղիների մասնակի խաչվածքը ապահովում է երկակնային տեսողությունը։ Կեղևում իրականանում է երկակնային համամիտում, որտեղ աջ և ձախ աչքերի սիմետրիկ դաշտերը ներկայացված են յուրաքանչյուր կետում։ դրանք նման են ինչպես չափերով, այնպես էլ հիմնական առանցքի կողմնորոշմամբ։ Կեղևային մակարդակում իրականանում է նաև ծավալադիտակային տեսողություն։
      Լուսազգայնություն և գունազգայնություն[խմբագրել]

      Լույսի տեսանելի սպեկտրը

      Մարդու աչքի S, M, L շշիկների գունազգացողության կորերը: Կետագծերով ցույց է տրված գումարայինը` ցուպիկների սև-սպիտակ զգայունությունը
      Լույսի նկատմամբ ցանցաթաղանթի զգայնությունը արտակարգ մեծ է։ Այն կախված է տեսողական վերլուծիչի նեյրոնների գործառական վիճակից։ Գռգիչի այն նվազագույն ուժը, որն առաջանում է տեսողական զգայնություն, կոչվում է աչքի բացարձակ զգայնություն։ Աչքի դրդման համար անհրաժեշտ է ընդամենը 8-47 քվանտ լուսային էներգիա։ Մեկ ցուպիկը կարող է դրդվել 1 քվանտ էներգիայով։ Գունային գրգռիչների նկատմամբ դրդունակությունը ավելի մեծ է ցանցաթաղանթի կենտրոնում, որտեղ գերակշռում են սրվակները, իսկ լուսային գռգռիչների նկատմամբ` ցանցաթաղանթի ծայրամասը, որտեղ գերակշռում են ցուպիկները։ Լուսային զգայնությունն առաջանում է աչքը 100մբրկ-ից քիչ տևողությամբ գռգռելիս։ Տեսողական զգայնությունն առաջանում է գրգիռն ազդելուց 0.03-0.1 վրկ հետո և չեն անհետանում այն դադարելուց որոշ ժամանակ հետո։ Այն զգայնությունը, որը պահպանվում է գրգռիչի ազդեցության դադարից հետո կոչվում է հետքային։ Հետքային պատկերը մնում է այնքան ժամանակ, մինչև ցանցաթաղանթից չանհետանա լուսազգաց նյութերի քայքայման արգասիքները և նրանց վերականգնումը։ Միմյանց արագ հաջորդող լուսային գրգիռները միաձուլվում են առաջացնելով մեկ զգայնություն։ Գրգռիչների հաջորդման նվազագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում առանձին զգայնությունների միաձուլում, կոչվում է միաձուլման կրիտիկական հաճախություն։ Դա այնքան մեծ է, որքան մեծ է գրգռիչի պայծառությունը։
      Շշիկի տեսակը Նշանակում Ընկալվող ալիքի երկարությունը Առավելագույն զգայնություն
      S β 400 — 500 նմ 420 — 440 նմ
      M γ 450 — 630 նմ 534 — 545 նմ
      L ρ 500 — 700 նմ 564 — 580 նմ
      Տեսողական վերլուծիչի դրդունակությունը կախված է ցանցաթաղանթում լուսազգաց գունակների քայքայման քանակների չափից։ Աչքի վրա լուսային ճառագայթներ ընկնելիս լուսազգաց գունակների քայքայման հետևանքով նրա դրդունակությունը նվազում է։ Այս երևույթը կոչվում է լուսային ադապտացիա (հարմարում)։ Աչքի դրդունակության անկումը լույսի ազդման առաջին 3-5 րոպեներին կազմում է 90-98%։ Հակառակ երևույթ տեղի է ունենում, երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ։ Սկզբում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների ցածր դրդունակության հետևանքով նա սկզբում ոչինչ չի տեսնում, այնուհետև աստիճանաբար սկսում է զանազանել առարկաների ուրվագծերը, ապա դրանց մանրամասները։ Դա տեղի է ունենում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների դրդունակության բարձրացման հետևանքով։ Տեսողության զգայնության բարձրացումը, որն ապահովում է նրա հարմարումը թույլ լուսավորության պայմաններին, կոչվում է մթնային ադապտացիա։ Մթային հարմարումը նվազում է սննդային քաղցի, A վիտամին[[ի անբավարարության, թթվածնաքաղցի, հոգնածության ժամանակ։ Սրվակների դրդունակությունը մթության մեջ կարող է աճել 20-50 անգամ, իսկ ցուպիկներինը` 200-400 000 անգամ։ Բացի լուսային ադապտացիայից գոյություն ունի նաև գունային ադապտացիա։ Ինչքան վառ է գույնը, այնքան արագ է նվազում աչքի դրդունակությունը։ Աչքի դրդունակությունն ավելի շատ թուլանում է կապտամանուշակագույն գռգռիչի և ավելի քիչ` կանաչի դեպքում։ Կարմիր գույնը գրավում է միջին դիրք։ Ադապտացիայի արդյունքում մարդը չէր կարող տեսնել անշարժ առարկաները, եթե չլիներ աչքի անընդհատ շարժումները, որը կատարվում է ամեն 25մվրկ- ը մեկ, այն ընդհատում է համապատասխան ընկալչական դաշտի հարմարումը և վերականգնվում է տեսողական գրգռիչի ընկալումը, որի դեպքում մարդը կարող է տեսնել անշարժ առարկաները։
      Աչքի հիվանդությունները[խմբագրել]

      Աչքի հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը օֆտալմոլոգիան է։ Աչքի որոշ հիվանդություններ`
      կատարակտ
      գլաուկոմա
      միոպիա (կարճատեսություն)
      ռետինոպատիա
      ռետինոբլաստոմա
      դալտանիզմ
      դեմոդեկոզ
      աչքերի այրվածք
      բլենորեա
      կերատիտ
      իրիդոցիկլին
      կերատոկոնուս
      ապակենման մարմնի դեստրուկցիա
      կերատոմալյացիա
      աստիգմատիզմ
      կոնյուկտիվիտ

       
  8. Atom Voskanyan

    Ноябрь 13, 2013 at 3:23 пп

     

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

 
Отслеживать

Get every new post delivered to your Inbox.

%d такие блоггеры, как: