Рубрика: 9 դասարան, Նախագծեր

Դեմքի խնամք

aloeWera

 

Սկրաբ

Բնական սկրաբ ստանալու համար պարզապես հարկավոր է խառնել սուրճից մնացած մրուրը, հարած սերուցքը և ձիթապտղի յուղը, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ: Ստացված սկրաբը ոչ միայն հիանալի մաքրում է մաշկը, այլև խոնավեցնում:

Դիմակ

Մեկ ձվի դեղնուցին խառնել մեկ ճաշի գդալ ցանկացած բուսայուղ և մեկ թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ: Ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին և թողնել 15 րոպե:

Դիմակ #1

Վարունգի հյութը ոչ միայն շատ արդյունավեր մաքրում է մաշկը, այլ նաև հիանալի միջոց է արտահայտված ծակոտրիները նեղացնելու համար: Նախ անհրաժեշտ է մաքրել վարունգի կաշին, քերել մանր քերիչով: Ստացված զանգվածին խառնել 1 լավ հարած սպիտակուց: Ապա քսել դեմքին և 10-15 րոպե անց կարելի է լվանալ դեմքը սառը ջրով: Դիմակը մաքրում է մաշկը, տոնուսավորում այն և նպաստում ծակոտիների նեղացմանը:

Դիմակ #2

Շատ պարզ, բայց և շատ էֆեկտիվ դիմակ. Վերցրու 1 ձու, լավ հարիր. Ապա ավելացրու 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Քսիր խառնուրդը դեմքիդ և 15-20 րոպե անց լվա տաք ջրով:

Դիմակ #3

Կոսմետիկ կավի փոշին խառնիր ջրով, այքան, որ ստացվի միատարր զանգված: Ապա քսիր այն դեմքիդ և թող 10-15 րոպե, որից հետո կարող ես լվանալ դեմքդ տաք ջրով: Ցանկալի է այս դիմակից հետո անմիջապես քսել դեմքին խոնավեցնող քսուք: Քեզ մոտ հարց առաջացավ` ո՞ր կավն ընտրել: Հուշում ենք. Կավի գույնի ընտրությունը կախված է քո մաշկի տեսակից:  Պրոբլեմատիկ և յուղոտ մաշկին համապատասխանում են սպիտակ, կապույտ և կանաչ գույնի կավերը: Կարմիր և սպիտակ կավերի խառնուրդը, որը հաճախ անվանում են վարդագույն կավ, համապատասխանում է նորմալ և կոմբինացված մաշկի համար: Հենց կարմիրը` նախատեսված է չոր և զգայուն մաշկի համար: Դեղինը` ավելի տարիքով և առաձգականությունը կորցրած մաշկի համար:

Դիմակ #4

Վերցրու 1 կարտոֆիլ, մաքրիր կաշին, քերիր մանր քերիչով: Ավելացրու ձվի սպիտակուց, 1թ/գ մեղր և 1 պտղունց աղ: Քսիր զանգվածը դեմքիդ և 15 րոպե անց լվա սառը ջրով: Այս դիմակը կարող է առաջացնել մի փոքր կարմրածություն, քանի որ ակտիվացնում է մաշկի նյութափոխանակությունը: Դիմակ #5 2ճ/գ եգիպտացորենի ալյուրը խառնել 1 ձվի սպիտակուցով: Լավ հարել, մինչև առաջանա փրփուր: Քսել դեմքին հաստ շերտով, թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Դիմակը հիանալի մաքրում է մաշկը, ձգում այն և վերացնում յուղոտ փայլը:

Հալվեն շատ հայտնի սենյակային բույս է, որը մարդկանց կողմից սիրված է ոչ միայն իր արտաքին տեսքի, այլ նաև բուժիչ հատկությունների շնորհիվ: Շատերը այս բույսը համարում են իսկական դեղատոմս, որը հնարավոր է օգտագործել տարբեր տեսակի հիվանդություններից ազատվելու համար:

 

Այս միջոցի օգտագործման շնորհիվ մաշկը  դառնում է  ավելի փափուկ  ու անգամ ավելի է երիտասարդ: Այն հանդիսանում է հինալի բնական կոսմետիկ միջոց:
Ինչպես օգտագործել հալվեն դեմքի մաշկի համար
1. Կտրեք հալվեի մի փոքր տերև ու այն մանրակրկիտ լվացեք
2. Տրորեք տերևը ձեռքերով, որպեսզի այն դառնա փափուկ
3. Բացեք տերևն այնպես, որ միջի փափկամիսը տեսանելի լինի:
4. Տրորեք այդ տերևով դեմքի մաշկը: Բույսի հյութը պետք է այդ ընթացքում կուտակվի դեմքի վրա, որը կառաջացնի դիմակի էֆեկտ:
5. Սպասեք մինչև դիմակը չորանա
6. Որից հետո մաքրեք տաք ջրով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s