Рубрика: 6 դասարան

Զգացողության օրգաններ

 
Զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական զգայարանները 5-ն են՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի: Յուրաքանչյուր զգայարան ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Զգացողության օրգանները հնարավորություն են տալիս ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց հիմնական բնույթը, ձևը, գույնը, ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը և այլն:
աղբյուր՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=218
Рубрика: 6 դասարան

Տեսողական զգայարան

Տեսողական զգայարանը կազմված է ակնագնդից, և նրան շրջապատող օժանդակ ապարատից:
Այս 2-ը միասին տեղադրված են ակնախորշում:
Ակնագունդը կազմված է 3 թաղանթներից և աչքի ներքին կորիզից:
Ակնագնդի թաղանթներն են`
1.արտաքին ֆիբրոզ
2.միջին անոթաթաղանթ
3.ներքին զգացող թաղանթ կամ ցանցաթաղանթ:
Рубрика: Օգտակար խորհուրդներ, Առողջ ապրելակերպ

Տեսողության համար օգտակար է

 

Մաքուր օդը

Արձանագրվել է, եթե երեխան հաճախ է լինում բնության գրկում, նրա մոտ կարճատեսության զարգացման հավանակությունը շատ ցածր է: Զբոսանքները վերացնում են տեսողական ծանրաբեռնվածությունը, որն առաջանում է ընթերցելիս, գրելիս կամ համակարգչով աշխատելիս: Ինչպես նաև մարզում են տեսողական մկանները, քանի որ քայլելիս հարկ է մեկ ոտքերի տակ նայել, մեկ հեռուն: Եվ վերջապես, զբոսնելիս արյունը հարստանում է թթվածնով, որն էլ նպաստում է աչքի սնուցմանն ու նորմալ աշխատանքին:

Читать далее «Տեսողության համար օգտակար է»

Рубрика: Առաջադրանքներ

ՄԻԱՎ- ՁԻԱՀ

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը
  2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները
  3. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց
  4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:
  5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
  6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,
  7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները
  8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա
  9. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
  10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ
  11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները
  12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը
  13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:
Рубрика: Հիվանդություններ

Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

Читать далее «Սննդային թունավորումներ»

Рубрика: Հոդված

Համակարգիչ+հմտություն= Առողջագիտություն

Ամբողջ աշխարհում ուսումնական պրոցեսում համակարգչի գործածման անհրաժեշտությունը և գրեթե անփոխարինելի լինելը անհերքելի  փաստ է: Անհատական նեթ- նոթբուքերի կիրառումը արդիական և արդյունավետ է դարձնում ուսումնական պրոցեսը: Սովորողները հնարավորություն ունեն կարճ ժամանակում ստանալ հսկայա ծավալ տեղեկատվություն, յուրացնել իրենց հարկավորը, կարծիք հայտնել, տարածել և այլն:

Читать далее «Համակարգիչ+հմտություն= Առողջագիտություն»