Рубрика: 7դասարան

Քութեշ

Նկարագրություն

Քութեշը ստրեպտոկոկային վարակի ձևերից մեկն է: Այն վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ տարածուն ցանով: Չնայած ավելի հաճախ հիվանդանում են մինչև 16 տարեկան երեխաները, մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ:

Читать далее «Քութեշ»

Рубрика: 7դասարան

Կարմրախտ

Նկարագրություն

Կարմրախտը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, թույլ արտահայտված լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ), ծոծրակային ավշահանգույցների մեծացմամբ, ցավոտությամբ և մաշկի ցանով:

Читать далее «Կարմրախտ»

Рубрика: 7դասարան

Էպիդեմիկ պարոտիտ /խոզուկ/

Նկարագրություն

Խոզուկը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է հարականջային, հազվադեպ` ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի ախտահարումով: Առավել հաճախ հիվանդանում են 3-15 տարեկան երեխաները, հազվադեպ` մինչև 1 տարեկանները և մեծահասակները:

Читать далее «Էպիդեմիկ պարոտիտ /խոզուկ/»

Рубрика: 6 դասարան, 7դասարան, 8 դասարան

Հիգիենա

գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:

Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն): Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն: Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:

Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ:

 

աղբյուր՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%AB%D5%A3%D5%AB%D5%A5%D5%B6%D5%A1

Рубрика: 7դասարան

Հիվանդություններ

Թռչնագրիպի հարուցիչ H5N1 վիրուսը
Պրիոնները վիրուսային հիվանդությունների հարուցիչներ են, որոնք գրոհում են մարդու և կենդանիների նյարդային բջիջների վրա: Այս նկարում ցույց են տրված կովերի կատաղությամբ հիվանդ կենդանու գլխուղեղում գտնվող պրիոնի մանրադիտակային թելիկները (նարնջագույնը):
Рубрика: 6 դասարան, 7դասարան

Բուժական սնունդ

Բուժական սնունդը բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով նախատեսվող սննդի օրաբաժնի և սնման կարգի ամբողջությունն է: Այն բուժման ինքնուրույն մեթոդ չէ և կիրառվում է դեղանյութերի ու բուժման այլ եղանակների հետ:
Բուժական սննդի հիմնական առանձնահատկությունը սննդի քանակական և որակական համապատասխանությունն է հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի յուրահատկություններին: Բուժական սնունդը նշանակում և հսկում է բժիշկը:
Հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված օրգանների աշխատունակության վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի կանոնավորմանը:
Բուժական սննդում կիրառում են այսպես կոչված բեռնաթափման օրեր և օրվա ընթացքում սննդի սահմանափակումներ: Բեռնաթափման համար նշանակվում է որոշակի քանակությամբ 1 տեսակի մթերք (օրինակ՝ խնձոր, կաթնաշոռ, կաթ):
Բուժական սննդի օրաբաժինները պետք է լինեն լիարժեք և բավարարեն օրգանիզմի պահանջը սննդանյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ:
աղբյուր՝http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=139
Рубрика: 6 դասարան, 7դասարան

Սննդակարգ

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:
աղբյուր՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=747
Рубрика: 6 դասարան, Մեր օրգանիզմը

Քիթ

Քթի խոռոչը (աջ կողմը).
1. քթի ստորին խեցի, 
2. քթի միջին խեցի, 3. քթի վերին խեցի, 4. մաղոսկրային ծոց, 5. քթի վերին անցուղի, 6. քթի միջին անցուղի, 7. քթի ստորին անցուղի, 8. քմային նշագեղձ,  9. փափուկ քիմք, 10. քիթըմպանային անցուղի, 
11. կարծր քիմք, 12. քթարցունքային խողովակ, 
13. վերին շրթունք, 14. քթի անդաստակ, 15. ճակատային ծոց