Рубрика: Նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ

1

Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակը ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին կազմակերպել էր «Դեռահասների առողջություն և տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում» կլոր սեղանը, նվիրված դեռահասների առողջությանը, դպրոցի դերին և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառման հարցերին:

Ծրագրի մասին.

Դեռահասությունը՝ 10-19 տարեկան, հասունացման և մեծ զարգացումների ժամանակաշրջան է: Հենց այդ տարիքում է ձևավորվում այն կենսակերպը, որին մարդը հետևում է մեծահասակ կյանքում: Անառողջ կենսկերպը, վնասվածքներն ու բռնությունը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը նպաստում են ֆիզիկական և հոգեկան խանգարումների զարգացմանը, վաղաժամ մահացությանը:

2

Դեռահասությունը նաև մեծ հնարավորությունների շրջան է: Այստեղ հսկայական է դպրոցի դերը երեխաներին կրթելու և կյանքի հմտություններ ձևավորելու հարցում: Դեռահասները կարիք ունեն գիտականորեն հիմնավորված հավաստի և հանրամատչելի տեղեկատվության՝ առողջության վարքագծի, հարաբերությունների վերաբերյալ:

TeensLIVE-ը դեռահասների և երիտասարդների համար ստեղծված հատուկ կայք է, որտեղ կարելի է գտնել նրանց հուզող ցանկացած հարցերի պատասխանները, սիրո և հարաբերությունների, առողջության և շատ այլ թեմաներով: Կայքը պարունակում է հոգեբանների և բժիշկների խորհուրդներ, նորություններ, տեսանյութեր: Կայքը ստեղծվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնագետների կողմից:

Կայքին ծանոթացեք այս հղումով:

Оставьте комментарий