Рубрика: Ձմեռային ճամբար 2019, ծնողական դպրոց

Զգուշացեք գրիպից

հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար .

-խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

— եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի՛ հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան, թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

— եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

— մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի՛ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

— հագնվե´ք  և հագցրե՛ք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

— պահպանե´ք և սովորեցրե՛ք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

— հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով

Оставьте комментарий