Рубрика: Հոդված, Նախագծեր

Դեռահասների, այդ թվում նաև հատուկ կարիքներ ունեցող դեռահասների, ծնողների և ուսուցիչների տեղեկացվացության բարձրացում դեռահասային տարիքի առանձնահատկությունների վերաբերյալ

 

 Program for MKH school

Tests for trainings-parents

Դեռահասներ 

AH_MSKH

Դեռահասային տարիքը ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման ներառում է 10- 19 տարեկան ժամանակահատվածը: Սա մարդու զարգացման կարևորագույն շրջանն է: Նախկինում առկա էր տեսակետ, որ դեռահասները հիմնականում առողջ են: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում կուտակվել են տեղեկություններ այն մասին, որ աշխարհի տարբեր  երկրներում` թե’ զարգացած, թե’ զարգացող,  տվյալ տարիքային խմբի երեխաների շրջանում տարածված են բազմաթիվ առողջական խնդիրներ, ինչպիսիք են ավելցուկային քաշը և գիրությունը, ալերգիան, ասթման, հոգեկան առողջության խնդիրները, վերարտադրողական համակարգի հիվանդությունները և այլն: Դեռահասյաին տարիքում առողջության և առողջության վարքագծի վրա ազդում են բազմաթիվ գործոններ` կենսաբանական, սոցիալական, ընտանեկան, միջավայրաին:  Երեխաների առողջության վրա ազդում են նաև մշակույթը, ծնողների պատկերացումները երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ, նրանց մոտ առողջապահական գիտելիքների որակը, ԶԼՄ –ները և այլն:

Դեռահասային տարիքի առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրությունը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն նշված տարիքի համար: Հենց դեռահասային տարիքում է հնարավոր կանխարգելել շատ “ապագա” հիվանդությունների զարգացումը, նվազեցնել վարքագծային շեղումներ, արմատավորել առողջ ապրելակերպ, ներառյալ ճիշտ սնուցում և ֆիզիկական ակտիվություն:

2009/2010 թթ Հայաստանում “Արաբկիր Բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից իրականացվել է “Դպրոցահասակ երեխաների առողջության հետազոտություն”: Ուսումնասիրությանն իր լիակատար աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Կրության և գիտության նախարարությունը:

Արդյունքում հայտնաբերվել են հայ դեռահասների առողջության և վարքագծի ուրույն առանձնահատկություններ, որոնք պատշաճ կերպով ներկայացվել զեկույցում: Երեխաների շրջանում տարածված են ընկճվածություն, միայնակության զգացում, մտքեր ինքնասպանության մասին: Անառողջ սննդակարգը շարունակում է պահպանվել դեռահասների շրջանում: Երեխաների կեսը չի նախաճաշում, քաղցրավենիքի ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ օգտագործման մասին նշել է տարբեր տարիքային խմբերի երեխաների 50-70%-ը: Դեռահասներն ունեն ֆիզիկական ակտիվության էական պակաս: Բարձր է երեխաների ընդգրկվածությունը լրացուցիչ պարապմունքերում. Դեռահասների շրջանում առկա են նաև ֆիզիկական, հոգեկան առողջության խնդիրներ: Երեխաների 8% ունեն ֆիզիկական առողջության քրոնիկ խնդիրներ: Բազմակի առողջական գանգատների տարածվածությունը  բավական բարձր է Հայաստանում` 40%: Քրոնիկ խնդիրները, հաշմանդամությունը սահմանափակում են երեխայի հնարավորությունները տեղեկատվություն ստանալու, հասակակիցների հետ շփվելու, հասարակության մեջ ներգրավվելու:

Ծրագրի նպատակը`դեռահասների, այդ թվում նաև հատուկ կարիքներ ունեցող դեռահասների, նրանց ծնողների, ուսուցիչների տեղեկացվացության բարձրացում դեռահասային տարիքում տեղի ունեցող ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների, հասունացման շրջանի առողջության և զարգացման առանձնահատկությունների, վերարտադրողական առողջության խնդիրների, հիգիենիկ միջոցառումների և հմտությունների տեղեկատվության բարձրացում:  Արաբկիր Բժշկական համալիրի մասնագետները  ինտերակտիվ սեմինարներ կանցկացնեն դեռահասների, ծնողների, ուսուցիչների և ընդգրկված անձնակազմի հետ: Ծրագրի ընթացքում պատրաստված նյութերը կտրամադրվեն ուսուցիչներին և երեխաներին:

«Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

Оставьте комментарий